Նոր նշանակումներ
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 20-ին հրամանագիր է ստորագրել Կարինե Ղազինյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Կարինե Ղազինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Փետրվարի 20-ի մեկ այլ հրամանագրով Նախագահը Աշոտ Մարտիրոսյանին ազատել է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից եւ նույն պաշտոնում նշանակել Աշոտ Գիզիրյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել