HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ծաղկաձորում մեկնարկած «Կամուրջ 2009» 6-րդ միջազգային տնտեսական ֆորումին մասնակցեց վարչապետ Տիգրան Սարգսյանը

Վարչապետը «Միջազգային տնտեսական համագործակցություն. նոր քաղաքականություն» զեկույցը ներկայացրեց ռուսերեն լեզվով: Տիգրան Սարգսյանը ներկայացրեց մի շարք թեզեր. «Միջազգային ֆորում է եւ բնականաբար հիմնական թեզերը ուղղված են միջազգային հանրությանը եւ մեր հայրենակիցներին, որոնք հաջող կերպով իրենց բիզնեսը կազմակերպում են արտասահմանում»: Վարչապետն ասում է, որ փորձում են բացահայտել այն հարաբերական առավելությունները, որոնք Հայաստանն ունի, այսինքն, թե ինչով Հայաստանը կարող է գրավիչ լինել օտարերկրացու համար. «Որպեսզի նրանք իրենց բիզնեսները տեղափոխեն Հայաստան, քանի որ համաշխարհային ճգնաժամի ժամանակ է, որ մարդիկ հիշեն իրենց հայրենիքի մասին եւ վերադառնան հայրենիք»: Համաշխարհային ճգնաժամը, ըստ վարչապետի, իր ազդեցությունը թողնում է բոլոր պետությունների վրա, սակայն պետք կարողանալ մշակել այնպիսի միջոցառումներ, որոնք կմեղմեն բացասական հետեւանքները. «Պետք է բացահայտել նաեւ հարաբերական առավելությունները, մեր զենքերն ուղղված են այդ ուղղությանը, որ այս ժամանակավոր դժվարությունները պետք է մեզ տան հնարավորություն, որպեսզի մենք ուղղենք նախորդ տարիների սխալները, բացահայտենք մեր ուժեղ կողմերը եւ ջանքեր գործադրենք, որպեսզի մեր հասարակությունը եւ բիզնեսը կարողանա օգտվել ճգնաժամից»: Դրամավարկային քաղաքականությունն էլ պետք է հարկաբյուջետային քաղաքականության հետ միասին լինի հավասարակշռված. «Հիմնական նպատակն է լինելու առաջին հերթին ապահովել մակրոտնտեսական կայունություն, ինչն էլ բարենպաստ պայման է տնտեսական կայուն աճ ապահովելու համար»: Վարչապետ ասում է, որ արդյունավետ  համագործակցում են Համաշխարհային բանկի հետ, որը  առնչություն ունի բոլոր ոլորտների հետ, երկրորդ ուղղությունն էլ Ասիական բանկն է, որը նշանակալի ավանդ ունի ճանապարհաշինարարության ոլորտում, իսկ Եվրոպական բանկն էլ ուշադրությունը սեւեռելու է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը, Համահայկական բանկն էլ  վարչապետի հավաստիացմամբ մոտակա ամիսների ընթացքում կձեւավորվի. «Համահայկական բանկը կարող է ներգրավել միջոցներ տարբեր աղբյուրներից, նաեւ մասնավոր հատվածից»,-ավելացրեց վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter