HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Տ.Սարգսյան. «Այսօր մենք գործ ունենք նոր աշխարհի ձեւավորման հետ»

Ծաղկաձորում այսօր մեկնարկած «Կամուրջ 2009» 6-րդ միջազգային տնտեսական ֆորումում վարչապետ Տիգրան Սարգսյանը իր ելութում համաշխարհային տնտեսական ճգնաժամը  բնութագրեց որպես քաոս: «Այսօր մենք ականատեսն ենք նոր աշխարհի կառուցմանը, այն պրոցեսները, որ այսօր տեղի է ունեում բնութագրվում է որպես քաոս, իսկ ճգնաժամը արդյունքն է այն ամենի ինչը տեղի է ունենում: Կա այսօրվա իրավիճակի գնահատման երկու մոտեցում` մենք գործ ունենք ճգնաժամի հետ, ինչը  նշանակում է զարգացման թեորիա, որն էլ ենթադրում է վերադարձ նույն մակարդակին, իսկ իրականում այսօր մենք գործ ունենք նոր աշխարհի ձեւավորման հետ: Այս դեպքում նշանակում է, որ օրինաչափությունները, որոնք բնութագրական էին  զարգացման անցյալ էտապին, նոր աշխարհում այլեւս տեղ չունեն: Այսօր պետք է նոր տրամաբանություն»,- ասաց Տ.Սարգսյանը: Վարչապետն ասում է, որ ճգնաժամի պայմաններում փոխվում են մրցակացության պայմանները, որովհետեւ ազգային հետաքրքրությունները գերակա են, քան շուկայական տրամաբանությունը, այսինքն պետությունը օգտագործում է այնպիսի մեթոդներ, որոնք նախկինում համարվում էին անընդունելի շուկայական հարաբերություններում: «Հաջորդ թեզիսն այն է, որ պետությունը ստիպված դառնում է խոշոր տնտեսական դարպաս, քանի որ փուլային ֆինանսական օժանադակությունն ընկերություններին ի վերջո հանգեցնում է նրան, որ պետության ներդրումները գերակշռում են ընկերության կապիտալը,  եւ տեղի է ունենում  միջազգային շուկայի խոշոր խաղացողների ազգայնականացում»,- նշել է Տ.Սարգսյանը: Հետեւելով տրամաբանությանը` էկոնոմիկան քաղաքականացվում է. «Խոշոր ընկերությունները ստիպված են որոշումներ կայացնել` ելնելով  աշխարհում տեղի ունեցողի քաղաքական պատկերացումներից»: Ստեղծված իրավիճակը բացասական ազդակներ է տալիս. «Բնական պաշարների գների կտրուկ նվազումը  բացասաբար է ազդում հումքային ոլորտի արտահանման վրա, դա մենք զգացինք անցած տարի»: Բացասական է նաեւ այն, որ կրճատվում է ներդրումների քանակը, քանի որ ժողովրդի մոտ բացասական սպասումներն են գերակշռում: Ըստ զեկույցի` գոյություն ունեն նաեւ արտաքին դրական ազդակներ. «Առաջինը եւ կարեւորն արտաքին ինֆլացիոն ճնշման կրճատումն է: Այս տարվա հունվարին ֆիքսեցինք ինֆլացիայի 1 տոկոս, ինչը երկու անգամ ցածր է վերջին տաս տարիներին գրանցած թվից»: Դրական է նաեւ այն է, որ կա միջին բիզնեսի ներկայացուցիչների եւ բարձր որակավորում ունեցող աշխատուժի ներհոսք: Ըստ վարչապետի` կան նաեւ ներքին բացասական եւ դրական ազդակներ: Արձանագրվել է արտահանման կրճատում գրեթե բոլոր ոլորտներում, աշխատանքի կրճատումներ, շինարարության անկում, իսկ դրական է այն, որ բանկային համակարգում չկան խնդիրներ, ներքին կայունությունն է ապահովված, ցածր թիվ է կազմում արտաքին պարտքը, աճում է վստահության սանդղակը պետության նկատմամբ, հնարավորություն կա իականացնել բարեփոխումներ: Վարչապետը ներկայացրեց  հակաճգնաժամային սկզբունքներ, որոնք կիրառելով հնարավոր կլինի թոթափել ճգնաժամի բեռը: Վարչապետը ասում է, որ պետք է աշխատել խոսք-գործողություն-արդյունք սկզբունքով, հաստատել գործողությունների կանոնակարգում, լինել օպերատիվ որոշումների կայացման գործում, իրականացնել խորհրդակցություններ: Ելնելով նշվածից` վարչապետը ներկայացնում է կառավարության նշանաբանը. "От глобального мышления к локальному действию":

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter