HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեյլա Յունուսը պահանջում է դատավարությունը հրապարակային անցկացնել

22_02-l_yunusԱդրբեջանի Ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը դատի է տվել Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին: Նա վիրավորական էր համարել Լ. Յունուսի հարցազրույցը, որտեղ Լեյլան մեղադրել է ոստիկանությանը երկու քույրեր Մեջիդովների առևանգմանը մասնակցություն ունենալու մեջ և հայտարարել էր Ներքին գործերի նախարարության  համակարգում փոխգնդապետ Հաջի Մամեդովի կազմակերպված հանցավոր խումբ  պահելու մասին: Նախարարը Յունուսից պահանջում է ներողություն խնդրել և 100 հազար մանաթ վճարել բարոյական վնաս պատճառելու համար: www.contact.com.az  կայքէջը տեղեկացնում է, որ Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը նամակներ է ուղարկել դատական ատյաններին: Նա պահանջում է մարտի 2-ին իր դեմ սկսվող դատական պրոցեսն անցկացնել դատարանի մեծ դահլիճում և թույլ տալ նկարահանումներ կատարել: Ուրբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լ. Յունուսն ասել է, որ մեծ սրահում դատավարության լսումն անհրաժեշտ է, քանի որ այդ գործը հասարակական մեծ հնչեղություն ունի և ԶԼՄ-ներն ու պետական կառույցները մեծ հետաքրքրություն են դրսևորում դրա շուրջ: Դատավարությունը տեսագրելն արգելելու պարագայում Լեյլան մտադիր է բացարկ հայտնել դատավոր Ռաուֆ Գուրբանովին և Յասամալսկի շրջանի դատարանի նախագահ Ալադին Ջաֆարովին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter