day.az-ն արգելափակված է
«Կայքը ժամանակավորապես փակված է տեխնիկական պատճառներով: Day.Az-ը կվերադառնա փետրվարի 25-ին»,- համացանցում կայքի հասցեն նշելիս այս հայտարարություն է գրվում: «Թուրան» (Turan) գործակալությանը կայքի գլխավոր խմբագիր Էլնուր Բաիմովը հայտնել է նույնը: Նրա խոսքերով, կայքի գործունեությունը ժամանակավոր դադարեցվել է տեխնիկական պատճառներով, իսկ կայքի վերականգնումից հետո խմբագրության քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրի:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ից Ադրբեջանի համացանցի ազգային տիրույթից (Whois.az) ջնջված էին www.day.az կայքի տվյլաները: Չեն եղել տեղեկություններ կայքի, սեփականատիրոջ, հեռախոսահամարների, հասցեների մասին: Իսկ նախկինում, այնտեղ տեղակայված էր նույնիսկ կայքի գլխավոր խմբագրի` Էլնուր Բաիմովի կոնտակտային տվյալները:
Ադրբեջանական լրատվամիջոցներն ազդարարեցին, որ կայքը հանկարծակի փակվեց, որից հետո որևէ պարզաբանում չեն տվել ոչ գլխավոր խբագիրը, ոչ էլ աշխատակիցները:
Մինչդեռ «Հանրապետական այլընտրանք» հասարակական միավորման(REAL) տվյալներով, կայքը փակվել է Ադրբեջանի իշխանությունների ճնշման պատճառով:
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցների հավաստմամբ, պատճառ կարող էր լինել կայքում վերջերս տպագրված Բորիս Բորեզովսկու հարցազրույցը, որտեղ նա Վ. Պուտինին կոռուպցիայի մեջ է մեղադրում և ասում, որ ՌԴ վարչապետի հաշվին արտասահմանյան տարբեր բանկերում 40 մլրդ դոլարի հաշիվ կա:
Այս հարցազրույցի հրապարակվելու հաջորդ օրն առավոտյան նախագահականից արդեն հետաքրքրվել են կայքի տվյալներով: Ավելին, նշվում է նաև, որ ռուս-վրացական հակամարտության օրերին ռուսական դիվանագիտական շրջանակներն ադրբեջանական իշխանություններին դժգոհություններ են հայտնել ռուս-վրացական հակամարտության day.az-ի լուսաբանման վերաբերյալ:
Ադրբեջանի ինտերնետ ֆորումի ղեկավար Օսման Գյունդուզի խոսքերով, չնայած կայքի սեփականատերերը չեն ուզում որևէ պաշտոնական բացատրություն տալ, այդուհանդերձ իրենք դատապարտում են դատարանի որոշման բացակայության պայմաններում որևէ տեղեկատվական միջոցի փակումը` որակելով այդ քայլը Սահմանադրության և ԶԼՄ մասին օրենքի խախտում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել