Նախագահը պարգևատրել է Նիկոլայ Նիկողոսյանին
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 20-ին հրամանագիր է ստորագրել քանդակագործության եւ կերպարվեստի զարգացման, հայ-ռուսական մշակութային կապերի խորացման եւ ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, ինչպես նաեւ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել