Բողոքի ակցիա Վրաստանի դեսպանատան մոտ
2009թ. փետրվարի 25-ին ժամը 12:00-ին Վրաստանի դեսպանատանը հարող տարածքում կայանալու է ցույց` ի նշան բողոքի վերջին շրջանում տեղի ունեցած ջավախքահայ քաղաքական ակտիվիստների ձերբակալությունների, խայտառակ խախտումներով ուղեկցվող դատավարությունների եւ Վրաստանի կողմից հայ փոքրամասնության իրավունքների անտեսման եւ ոտնահարման քաղաքականության դեմ:
Ցույցի կազմակերպիչներն են` «Ջավախք» հայրենակցական միությունը, «Միտք» վերլուծական կենտրոնը եւ «Երկիր» միությունը: Վերջիններս տեղեկացնում են, որ ցույցը օրինական Է, այսինքն` Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ցույցի իրազեկման դիմումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել