HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինտերնետից օգտվում է բնակչության 5-7 %-ը

Հայաստանում ինտերնետ կապից օգտվողների թիվը 2008թ.-ին կազմել է 150- 200 հազար, բնակչության ընդհանուր թվի 5-7 %-ը: Անհատ բաժանորդների թիվը հասնում է 90 - 100 հազարի` բնակչության 3 %-ը: Հեռախոսագծով ինտերնետ կապից օգտվողների թիվը դեռ գերակշռում է` 80-85 %: Այս տվյալները հրպարակվել են համաձայն ՋԻՀ-ի կողմից անցկացրած հարցումների և Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից 2007թ.-ին պատրաստած հեռահաղորդակցության և ՏՀՏ ոլորտի համաշխարհային ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կատարած «Հայաստանի Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի հետազոտությանն» ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հեռահաղորդակցության ոլորտի ազատականացումից հետո միջազգային կապի սակագներն էապես նվազել են: Այդուհանդերձ, դրանք դեռ բավականին բարձր են Եվրոպայի և ԱՊՀ երկրների համեմատությամբ:  Հեռախոսագծով անսահմանափակ ինտերնետ կապի սակագինը տեղական անհատ բաժանորդի համար արժե մոտ 30 ամերիկյան դոլար Երևանում, իսկ մարզերում` մոտ 35 ԱՄՆ դոլար: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանի կարծիքով, ինտերնետի սպառումը գնալով աճում է, և ինտերնետն էլ գնալով հասանելի է դառնում: «Եթե նայենք և ինտերնետին, և համակարգիչների գներին, գնալով դրանք ավելի մատչելի են դառնում, իհարկե որոշ շերտերի դեռ անհասանելի կլինի, բայց իմ կարծիքով, եթե առաջ հեռուստացույցն էր տան համար անհրաժեշտ ատրիբուտը, ապա շուտով դա կդառնա համակարգիչը: Երեխայի համար այսօր զարգանալու, սովորելու համար համակարգիչն է ահնրաժեշտ»,- ասաց Ա.Ավոյանը: 2006թ-ի տվյալներով` տնային տնտեսույթունների համակարգչային հագեցվածությունը կազմել է 20%, կրթական հաստատություններում` 10 %, նույնքան էլ պետական և տեղական ինքանկառավարման մարմիններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter