HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ա.Հարությունյան.«Ժամանակն է, որ բնակիչները սեփական ուժերով հոգան բնակարանային կարիքները»

Ապահով բնակարանների սղության մասին են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ խոսել Մարտակերտի շրջանի  վերաբնակեցվող Հովտաշեն եւ Նոր Սեյսուլան գյուղերի բնակիչները: Նոր բնակարանների կառուցման եւ հների վերականգնմանը զուգահեռ նրանք անդրադարձան բուժկետի, ակումբի, ճանապարհների, գյուղտեխնիկայի, բերքի իրացման խնդիրներին, որոնք չեն լուծվում համայնքային ուժերով: Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդհանուր առմամբ դրական գնահատելով իրենց գյուղապետերի աշխատանքը` բնակիչները նշեցին, որ մի շարք հարցերում ունեն պետական աջակցության կարիք: Եթե Հովտաշենում դեռ կա խմելու ջրի պակաս, ապա Նոր Սեյսուլանը շուրջօրյա ապահովված է ոչ միայն խմելու, այլեւ ոռոգման ջրով: Այս վերջին փաստի կապակցությամբ վարչապետը շեշտել է, որ ներկայումս չափազանց կարեւոր է ունեցած հնարավորությունները լիովին օգտագործելը: Նորսեյսուլանցիները կարող են լայնորեն զբաղվել հացահատիկի եւ եգիպտացորենի արտադրությամբ պետական այն ծրագրերի շրջանակներում, որոնք ուղղված են այդ մշակաբույսերի ծավալուն մշակությանը: Իրացման դժվարություններ չեն լինի, եթե իսկապես ստացվի հարուստ ու որակյալ բերք` պարզաբանել է Ա.Հարությունյանը: «Կլինի կառավարության աջակցությունը տների վերակառուցման հարցում, բայց եւ ժամանակն է, հայտարարել է վարչապետը, որ բնակիչներն իրենք սեփական ուժերով հոգան բնակարանային կարիքները, հատկապես վերանորոգման մասով: Պետության խնդիրն է` գյուղի մարդկանց համար ապահովել աշխատանքի` գյուղատնտեսությամբ զբաղվելու լավ պայմաններ, որպեսզի մարդիկ վաստակելու հնարավորություն ունենան եւ հոգան իրենց բարեկեցության հարցերը: Տարբեր ծրագրերով Հովտաշենում եւ Նոր Սեյսուլանում կշարունակվի նոր տների կառուցումը, որը պիտի ուղեկցվի սեփական միջոցներով շինարարությամբ: Կառավարությունը կօգնի շինանյութերով, իսկ մնացած աշխատանքները կանեք ինքնուրույն»- հայտարարել է վարչապետը: Վարչապետը հանդիպել է նաեւ ուսուցիչների հետ: Արձագանքելով ուսուցիչների հիմնավորված առաջարկություններին` Ա.Հարությունյանը խոստացավ աջակցել կրթօջախում երկարօրյա դասընթացի բացման եւ ուսումնական շենքի ընդարձակման հարցերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter