HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը այցելել է Քաշաթաղի շրջան

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին այցելել է հանրապետության Քաշաթաղի եւ Հադրութի շրջանների հարավային մասեր եւ տեղում ծանոթացել տիրող իրավիճակին: Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել կառավարությանը եւ շրջվարչակազմերի ղեկավարներին` հնարավորինս կարճ ժամկետում բնակչության կողմից բարձրացված հարցերը լուծել համար: Նախագահն ընդգծել է, որ երկրի իշխանությունները հետամուտ են լինելու այս տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացմանը: Որպես զարգացման հիմնական ուղղություններ` Բակո Սահակյանը նշել է ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության եւ գյուղատնտեսության ոլորտները: Միեւնույն ժամանակ Նախագահը նշել է, որ այս բնակավայրերի զարգացման համար խոչընդոտ է հանդիսանում այն հանգամանքը, որ հասարակության մի մասը դեռեւս չէ ձերբազատվել վերաբնակչի հոգեբանությունից: Ըստ երկրի ղեկավարի, սոցիալ-տնտեսական զարգացման հուսալի գրավականներից է տիրոջ իրավունքով այս հողի վրա ապրելն ու շենացնելը: Այցելության ժամանակ Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, համապատասխան շրջվարչակազմերի ղեկավարներ: Այս մասին տեղեկացնում է    ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter