HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ձեռնարկել է Ճարտար գյուղի դպրոցի շինարարությունը

Երեւան, 23 փետրվարի, 2009թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ սկսել է ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղի թիվ երկու միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները: 70 տարի առաջ կառուցված հին դպրոցի առաջին մասնաշենքը հիմնովին այրվել էր 1992թ. հրետանային ռմբակոծումից եւ դասերն առայսօր շարունակվում են դեռեվս խորհրդային շրջանում կառուցված երկրորդ մասնաշենքում: Բավարար դասասենյակներ չունենալու պատճառով 116 աշակերտներ ստիպված են հաճախել դպրոցը երկու հերթափոխով: Այս տարի դպրոցը կավարտի 18 աշակերտ: Ծրագրի ընդհանուր արժեքն է մոտ 250 միլիոն ՀՀ դրամ: Այժմ տեղի են ունենում դպրոցի տարածքի հարթեցման հողային աշխատանքներ: Դպրոցի առաջին երկու հարկերում նախատեսվում է կառուցել 11 դասասենյակ, ուսուցչանոցը եւ բուժկետը: Հանդիսությունների դահլիճը, գրադարանը եւ համակարգչային սենյակը կլինեն երրորդ հարկում: Դպրոցը հայտնի է իր սպորտային թեքումով եւ ծրագրով նախատեսվող նոր խաղահրապարակում աշակերտներին ավելի հետաքրքիր կլինի անցկացնել սպորտային միջոցառումները: «Հիմնադրամի համար դպրոցաշինությունը շարունակում է մնալ առաջնային կարեւորության ոլորտ: Հատկանշական է, որ Ճարտարում մեր գործունեությունը սկսվում է հատկապես այս ծրագրով», - ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը: Ճարտար գյուղը գտվում է ադրբեջանական սահմանից 16կմ հեռավորության վրա: Համարվում է Մարտունու շրջանի խոշոր համայնքներից մեկը, որտեղ ներկայումս բնակվում է մոտ 2400 մարդ: «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter