HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիո Նալբանդյանը հանդիպել է ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալի հետ

Փետրվարի 23-ին ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցն ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՅԴ Բյուրոյի անդամ, սոցինտերնում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանին: Ողջունելով սփյուռքահայ քաղաքական գործչին, ԱԺ փոխնախագահը նրան շնորհավորեց վերջերս սոցինտերնի ԱՊՀ, Սեւծովյան եւ Հարավային Կովկասի տարածաշրջանների հարցերով կոմիտեի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպմանը շոշափվեցին հարցեր` կապված Սփյուռք-Արցախ կապերի հետագա խորացման խնդրի հետ: Մասնավորապես,  ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծման շուրջ միջազգային կառույցներում, այդ թվում` սոցինտերնում, բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ  մի կողմից` ԼՂՀ-ի եւ ՀՀ պետական մարմինների, մյուս կողմից` սփյուռքահայ հասարակական ու քաղաքական կառույցների եւ գործիչների ջանքերը  համակարգելու անհրաժեշտությունը: Զրույցի մասնակիցները համակարծիք եղան նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում խորհրդարանական եւ հանրային դիվանագիտությունն աշխուժացնելու անհրաժեշտության հարցում, այդ  կապակցությամբ քննարկելով անելիքները, ուրվագծելով խնդրի իրագործման հնարավոր միջոցներն ու ձևերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter