Անցյալ տարի ստացվել է 610 դիմում
Գլխավոր դատախազության կոռուպցիոն եվ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությունում նախորդ տարվա ընթացքում ստացվել է 610 դիմում: Այդ թվում՝ 17-ը` նախագահի աշխատակազմից, 10- ը՝ Ազգային Ժողովից, 7-ը՝ կառավարությունից, 2-ը՝ մարդու իրավունքների պաշտպանից, 2-ը՝ զանգվածային լրատվամիջոցներից, 1- ը՝ հասարակական եւ քաղաքական կազմակերպություններից, 39 դիմում՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից: Մնացած դիմումներն ստացվել են քաղաքացիներից եւ տարբեր գործերով դատավարության մարմիններից:
Գլխավոր դատախազության մամլո ծառայության տեղեկացմամբ` ստացված դիմումները վերաբերել են.
• քրեական հետապնդում հարուցելուն,
• հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելուն,
• մեղադրանքի պաշտպանությանը,
• պետական շահերի պաշտպանոությանը,
• դատարանի վճիռների, դատավճիռների եւ որոշումների բողոքարկմանը,
• դիմում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իրականացմանը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետության մարզերում եւ համայնքներում 2008 թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի դիմումների թիվը կազմել է 223, որոնցից 23 -ը եղել են անանուն: Անանուն դիմում-բողոքներից միայն 2-ն են համապատասխանել իրականությանը (Արարատ՝ 1, Արմավիր՝ 1): Դրանք վերաբերել են տեղական ինքնակառավարման մարմիններում կատարված չարաշահումներին:
Այդ բնույթի դիմումների թիվն առավել շատ է եղել Գեղարքունիքի մարզում՝ թվով 42, Շիրակում՝ 39, Արմավիրում եվ Արագածոտնում 16-ական, Լոռվա մարզում՝ 15, Վայոց Ձորում՝ 14:
Համաձայն ուսումնասիրությունների՝ մարզերում եվ համայնքներում ստացված դիմում-բողոքներից 115-ը վերաբերել են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, 44-ը՝ պետական պաշտոնատար անձանց ու մարմիններին, իսկ մնացածը՝ կոռուպցիոն երեվույթների հետ առնչվող այլ անձանց գործողություններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել