HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Կիրո Մանոյան. «Թուրքիան ոչ մի անելիք եւ ասելիք չպիտի ունենա Արցախի հարցի կարգավորման մեջ»

«Այդ տարածքները սակարկելի չեն, եւ դրանք, անշուշտ, պետք է մնան որպես ԼՂՀ տարածք»,-հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ Դատի պատասխանատու Կիրո Մանոյանը` այսօր Արցախի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, հիմա ասել, թե ԼՂԻՄ-ն է միայն մեր ուզածը` սխալ է, քանի որ դա ուզում էինք 1988-ին: «Շատ բան է փոխվել 1988-ից հետո: 1988-ին եթե ԼՂԻՄ-ը միացնեին Խորհրդային Հայաստանին` կարող էր հարցը վերջանար, բայց չարեցին: Խաղաղ, քաղաքական, սահմանադրական պայքարին Ադրբեջանը պատասխանեց բռնի ուժով»,-շեշտել է Կիրո Մանոյանը: Նա միաժամանակ շարունակելով, այսպես ասած, ազատագրված տարածքների թեման, ընդգծել է, որ ինչ անուն էլ դրվեն այդ տարածքներին, միեւնույն է դրանք հայերինն են: Նա նաեւ խոսեց մադրիդյան սկզբունքների` հատկապես տարածքների հանձնման հետ կապված մասի հետ իր անհամաձայնության մասին, շեշտելով, որ այդ սկզբունքների հիման վրա չէ, որ պիտի ընթանան բանակցությունները: Կիրո Մանոյանը նշել է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների մեկ կարեւոր մասի նկատմամբ ունեն վերապահումներ, բայց, մի բան  հաստատ է` ամրագրվել է, որ  Արցախն այլեւս չի կարող վերադարձվել Ադրբեջանին: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորման վերջին զարգացումներին, Թուրքիայի կողմից ցուցաբերվող ակտիվությանը, նրա` որպես միջնորդ հանդես գալու փորձերին, շեշտել է, որ «Թուրքիան ոչ մի անելիք եւ ասելիք չպիտի ունենա Արցախի հարցի կարգավորման մեջ»: Վերջին զարգացումների եւ իրողությունների փոփոխման պարագայում, ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով, շեշտը պետք է դնել Ղարաբաղի վերաբնակեցման վրա: «Դժբախտաբար մենք որոշ ժամանակ ենք կորցրել, եւ այդ կորցրած ժամանակը վերստին ձեռք բերելու համար շատ արագ տեմպով պետք է անցնենք վերաբնակեցման աշխատանքներին` բայց հստակ ծրագրված»,-ավելացրել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter