Հայտնաբերվել է հետախուզվողը
Փետրվարի 21-ին իրավապահներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Թբիլիսյան խճուղու թիվ 26/1 հասցեում գտնվող «Էրզրում» հյուրանոցային համալիրի թիվ 5 համարից հայտնաբերել եւ բերման են ենթարկել 34-ամյա Արկադի Պ.-ին, որը 2005 թ. օգոստոսից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր շատերի համար վտանգավոր եղանակով սպանության հանձափորձի համար:
Միաժամանակ` նշված հյուրանոցի նույն համարում զննությամբ հայտնաբերվել - առգրավվել է 9 մմ տրամաչափի «PIETRO-BERETTA» տիպի ատրճանակ իր խլացուցիչով եւ մեկ պահունակ` լիցքավորված 7 փամփուշտով, «ԱԿ-74» տիպի 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգ` իր խլացուցիչով, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 30 փամփուշտով եւ այլ անվամբ անձնագիր, որի մեջ փակցված է եղել Արկադի Պ.-ի լուսանկարը:
«Առգրավված հրազեններն ու անձնագիրը ուղարկվել են փորձաքննության:
Արկադի Պ.-ն կալանավորված է»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել