Կադաստրի աշխատակիցները ձերբակալվել են
Այսօր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած քաղաքացին հայտնել է, որ 26 ք/մ բնակտարածքի սեփականության վկայականը ստանալու նպատակով դիմել է կադաստրի Նոր-Նորքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներին, որոնք իրենից պահանջել են 2000 ԱՄՆ դոլար կաշառք:
«Նոր-Նորքի 2-րդ զանգվածում` Գայի հուշարձանին հարակից տարածքում, քաղաքացուց 2000 ԱՄՆ դոլար կաշառքը ստանալուց հետո բռնվել են Նոր Նորքի կադաստրի տարածքային ստորաբաժանման առաջատար մասնագետ Աշոտ Հարությունյանը եւ նույն բաժնի գլխավոր մասնագետ Արամ Աջաբխանյանը:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել