HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղծ ահազանգով գումար է վաստակել

Փետրվարի 16-ին անհայտ անձը զանգահարել էր փրկարարական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի` 1-01 հեռախոսահամարին եւ հայտնել, թե Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղադրված է պայթուցիկ սարք։ Պարզվել էր, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը։ Նույնաբովանդակ կեղծ ահազանգ հնչել էր նաեւ փետրվարի 20-ին։ Երկու փաստի առթիվ հարուցվել էին քրեական գործեր` ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հատկանիշներով։ Փետրվարի 21-ին իրավապահները ձերբակալել են Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի բնակիչ, 22-ամյա Գոռ Աղաջանյանին, ով խոստովանել է, որ կեղծ ահազանգերի հեղինակն ինքն է։ «Բացի այդ, նա հայտնեց, որ կեղծ ահազանգերից հետո իր տեսախցիկով դեպքի վայրում նկարահանել է իրադարձությունների զարգացումը, իսկ նախապատրաստված նյութերը 15 000-ական դրամով վաճառել «Շանթ» հեռուստաընկերությանը։ Նախաքննությունը շարունակվում է»,- փոխանցում է ոստիկանության տեղեկատվության ծառայություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter