Վրաստանի խորհրդարանի նախագահը կայցելի Հայաստան
Վաղը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Ազգային ժողովի նիստին: Պատվիրակության անդամները «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հիշատակին եւ կայցելեն հայոց ցեղասպանության թանգարան:
Պատվիրակությունը Թբիլիսի կվերադառնա փետրվարի 25-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել