HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

«Կառավարության վրա հույս չդնեք»,- Սյունիքում ասաց փոխվարչապետը

24_02-a_gevorkyanԱնցած շաբաթ` փետրվարի 20-ին, Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Գորիսում հանդիպեց Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ: Փոխվարչապետը նախապես համայնքների ղեկավարներին խորհուրդ տվեց կապիտալ ծախսերի եւ առկա հիմնախնդիրների լուծման հետ կապված խնդիրներ չբարձրացնել: «Պետական բյուջեն տնտեսական այս ճգնաժամի պայմաններում բավականին դժվարությամբ է կատարվում: Դեռ պլանավորածը, հաստատածը պետք է իրականացնենք, հետո նոր մտածենք` ավելորդ բաներ կարող ենք մեզ թույլ տալ, թե ոչ: Հաշվի առեք, որ այս տարի պետական բյուջեով նախատեսվածից ավելի նոր բան չի կարող իրականացվել»,- հայտարարեց Ա. Գևորգյանը: Համայնքի ղեկավարներին ի գիտություն` տեղեկացվեց նաեւ, որ այսուհետ պետական բյուջեից կապիտալ ծախսերի համար հատկացումները համայնքներին համադրվելու են համայնքի կողմից սեփական եկամուտների հավաքման ցուցանիշի հետ: «Սեփական եկամուտների հավաքման հանդեպ ավելի խիստ քաղաքականություն վարելուն զուգահեռ` կառավարությունը փորձում է ընդլայնել տեղական հարկերի հավաքման բազան»,-ասաց տարածքային կառավարման նախարարը: Բացի բյուջեների անբավարար հավաքման խնդրից, քննարկվեցին հողերի գոտիավորման, քարտեզագրման, սեփականության անվճար վկայականներ ստանալու հնարավորությունից չօգտված գյուղացիների հարցերը: Փոխվարչապետի համոզմամբ` անընդունելի է, որ համայնքային բյուջեներն ընդունվել են փետրվարին ու, վկայակոչելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքը, ասաց, որ դրանք ամենուշը դեկտեմբերի կեսին պիտի հաստատված լինեին: Այս միտքը տարակուսանք առաջացրեց համայնքի ղեկավարների մոտ: «Եթե մենք մեր պարտականությունները ստանձնել ենք նոյեմբերի 13-ից, ոնց է հնարավոր դեկտեմեբերի կեսին հաստատել բյուջեն: Չէ որ ժամանակ է պետք ծանոթանալու, քննարկելու, առաջարկություններ անելու»,- նշեցին համայնքների նորընտիր ղեկավարները, բայց` ոչ բարձաձայն: Հունիսին ՀՀ կառավարության արտագնա նիստն անցկացվելու է Սյունիքում: Փոխվարչապետը հուսով է, որ մինչեւ հունիս կկարողանան Սյունիքի զարգացման հեռանկարային ծրագիր կազմել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter