Կարեն Խաչատուրյանի «Չիպոլինո» բալետի պարտիտուրայի բնօրինակը հանձնվեց Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանին
Օգոստոսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանն Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանին հանձնեց հայազգի հայտնի կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Արամ Խաչատրյանի զարմիկ Կարեն Խաչատուրյանի «Չիպոլինո» բալետի պարտիտուրայի բնօրինակը:
Կ.Խաչատուրյանը դեռևս մահից մեկ ամիս առաջ Մոսկվայի «Արաքս» մշակութային կենտրոնի միջոցով պարտիտուրան փոխանցել էր ՀՀ սփյուռքի նախարարությանը:
Բալետը գրվել է 1973-1974 թվականներին, բեմադրվել է տարբեր թատրոններում, այդ թվում` Մոսկվայի «Մեծ թատրոնում», արժանացել է Խորհրդային Միության պետական մրցանակի:
Ս.Պետրոսյանն ընթերցեց նվիրատվության վերաբերյալ պարտիտուրայի վրա Կ.Խաչատուրյանի մակագրությունը. «Ես նվիրում եմ «Չիպոլինո» բալետի այս պարտիտուրան իմ թանկագին Հայաստանին և հույս ունեմ, որ այն կբերի մեծ երջանկություն և ուրախություն իմ սիրելի պատանի բարեկամներին»:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս.Պետրոսյանը, պարտիտուրան հանձնելով թանգարանի տնօրենին, հույս հայտնեց, որ այն իր արժանի տեղը կգրավի թանգարանի ցուցանմուշների շարքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել