HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Մեկ գայլի ոչնչացման համար՝ 25 հազար դրամ

24_02-wolfԼՂՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրի քննարկմանը ներկայացվեց պետբյուջեով նախատեսված գիշատիչների գլխաքանակի կարգավորման միջոցառումների ծրագիրը: Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետ Գարիկ Գրիգորյանի ներկայացրած ծրագրում նշվում է, որ վերջին տարիներին գիշատիչների քանակը կտրուկ աճել է, նույնիսկ գրանցվել են դեպքեր, երբ գիշատիչները հանդիսացել են կատաղախտի փոխանցողներ, հարձակվել են մարդկանց վրա: Գիշատիչները զգալի վնաս են հասցնում նաեւ անասնապահությանը:  Ծրագրի համաձայն, գիշատիչների գլխաքանակի կարգավորման նպատակով միջոցառումների կազմակերպման համար պետական բյուջեից 2008թ. հատկացվել է 4 մլն դրամ: Մեկ գայլի ոչնչացման համար նախատեսված է վճարել 25 հազար դրամ, իսկ շնագայլի համար` 4 հազար դրամ: Այսօրվա նիստում վարչապետ Արա Հարությունյանը հանձնարարեց նախատեսվածից ավելի շատ գումար հատկացնել գիշատիչների դեմ պայքարին, քանի որ վերջին ժամանակներս դրանք շարունակում են լուրջ վտանգ ներկայացնել հատկապես գյուղական բնակչության կենսագործունեության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter