HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը

24_02-z_postanjyanԱկնհայտ է, որ այսօրվա իշխանությունները, այդ թվում գործող նախագահ Սերժ Սարգսյանը լեգիտիմ լինելու կարիք ունեն: Նախագահական ընտրություններից անցել է մեկ տարի, սակայն իշխանությունները չեն փորձում հաշվի նստել ժողովրդի հետ: Ավելին` նրանց կողմից ցանկացած գործողություն կամ անգործություն ՀՀ նախագահի ինստիտուտը պատանդ են դարձնում որոշ անձանց ձեռքում և իրավիճակին: Իհարկե չընտրված նախագահը ի սկզբանե անկախ չի կարող գործել: Սակայն նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը չի ընտրվել օրինական ընտրությունների արդյունքում, նա իր լիազորությունների շրջանակում հնարավորություն ունի լուծելու գոնե մեր ամենահրատապ խնդիրները: Սերժ Սարգսյանը միթե չի գիտակցում, որ մարտյան դեպքերի պատասխանատուն իշխանություններն են: Նա միթե չի գիտակցում, որ քաղաքական այլընտրանքային հայացքների համար պայքարի ելած մեր հայրենակիցներին չպետք է ազատազրկել: Միթե չի գիտակցում, որ ՀՀ Գլխավոր դատախազը և իր մնացած խորհրդատուները քաղաքական հետապնդման իրենց քաղաքականությամբ հենց իր համար են անելանելի սարդոստայն հյուսում: Այնինչ ընդամենը հանդես գալով համաներման առաջարկով, նա կարող էր լուծել ներքին և արտաքին ճնշումների որոշ խնդիրներ, որն էլ կնպաստեր իր իսկ անկախությանը և իր հանդեպ դրսում ու մեր հասարակության մեջ որոշակի վստահության մթնոլորտի ձևավորմանը: ՀՀ նախագահի պաշտոնավարման այս մեկ տարվա ընթացքում եղավ ԱԺ նախագահի փոփոխությունը` ևս մեկ անգամ արձանագրելով, որ այսօրվա իշխանությունները ժողովրդավար չեն: Հովիկ Աբրահամյանը պատգամավոր ընտրվեց Ադրբեջանական նախագահական ընտրությունների նմանությամբ` առանց այլընտրանքի և ժառանգորդության միանձնյա փոխանցման սկզբունքով: Իհարկե մենք չողջունեցինք Հովիկ Աբրահամյանի մուտքը ԱԺ, սակայն նա էլ իր հերթին կարող էր նախաձեռնել մեր պատգամավոր գործընկերների անձեռնմխելիության վերականգնումը, կամ գոնե չխոչընդոտեր Ժառանգության նախաձեռնությանը: Փոխարենը նրա մեծ աջակցությամբ ընդունվեցին հանրաքվե անցկացնելու կարգի մասին, առանց ամբաստանյալների դատաքննություն իրականացնելու մասին, խոսքի ազատության դեմ, հանապազօրյա հացը չնչին եկամուտներով վաստակող մանր ձեռնարկատերերին նոր հարկատեսակով բեռնավորելուն և տեղական աշխատատեղերի կրճատմանը նպաստող օրենքներ: Այսօր էլ հրապարակավ Հովիկ Աբրահամյանը իբր ստանձնել էր Սերժ Սարգսյանի փաստաբանի դերը: Մոռանալով իր շուրջ կես տարվա չակերտավոր քաղաքավարի վարքագիծը ժառանգության նկատմամբ և ձեռքին չունենալով իր գրավոր տեքստը` արտահերթ ելույթով լոկ խոսքերով ցանկանում էր իր հավատարմությունը ցուցաբերել Սերժ Սարգսյանին: Բոլորիս համար էլ պարզ է, որ Ազգային Ժողովի մեծամասնությունը իր գործելաոճով խորացնում է ճգնաժամը` հաշվի չնստելով իշանության իրական տիրոջ, այն է` հայ ժողովրդի կարծիքի և շահերի հետ: Մենք` որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, պետք է գիտակցենք, որ «անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա որպես վերջին միջոց հարկադրված չապստամբի բռնակալության և ճնշման դեմ»: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, 10 դեկտեմբեր, 1948

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter