HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Կ. Մանոյան. «Ջավախքը պետք է լինի հայ-վրացական հարաբերությունների ամենուժեղ օղակը»

24_02-k_manoyanՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր անդրադարձավ օրեր առաջ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի` Երեւանում արած այն հայտարարությանը, թե չկա «Ջավախքի խնդիր, կան Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրներ», և Հայաստանի արտգործնախարարի այն արձագանքին, թե «վիրահայության խնդիրները միշտ անկեղծ քննարկման առարկա են հայ-վրացական բոլոր հանդիպումներում»: «Այն փաստը, որ Վրաստանի արտգործնախարարն ասում էր` նույն սոցիալ-տնտեսական խնդիրները կան Քութայիսի շրջանում, դա նշանակում է, որ կամ չի հասկանում, կամ չի ուզում հասկանալ, որ նույն սոցիալ-տնտեսական խնդիրները Քութայիսի շրջանում կարող է և կան, բայց երբ դրանք Ջավախքում են, դա դառնում է ազգային խտրականություն»,- ասաց պրն Մանոյանը: Նա վստահ չէ, որ Քութայիսի շրջանի տեղական կառավարման մարմնում կա ներկայացվածության անհավասարություն` նկատի ունենալով, որ Ախալքալաքը, որի 94 տոկոսը հայեր են, հավասար չի ներկայացված կառավարման մարմիններում: «Սա ոչ սոցիալական է, ոչ տնտեսական, սա քաղաքական խնդիր է, այդ ինչպես է, որ ՀՀ-ի հետ ճանապարհն այսքան տարի է չի նորոգված, այդ ինչպես է, որ Ախալքալաքից Ախալցխա ընկած ճանապարհը, որի համար իրենք բյուջեից էլ գումար հատկացրել են և որոշ գումար ստացել են «Մարտահրավերների կորպորացիայից», չի կատարվում, կապառալուն փողը առել-փախել է: Այսինքն` այսպիսի հարցեր կան, որոնք քաղաքական երանգ կտան և չի կարելի ասել, որ չկա Ջավախքի հարց, կա Ջավախքի հարց»,- ասաց նա: Մանոյանի խոսքերով` 1989 թ. շրջանառվող Բագրա-Ախալքալաք-Ախալցխա-Բաթում ճանապարհի կառուցման ծրագիրը պետք է անպայման իրականացվի, որը կնպաստի նաև Ջավախքում սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը: Հայաստանի իշխանությունների կեցվածքը, որոնք անընդհատ պատրաստակամություն են հայտնում աջակցել Վրաստանին` լուծելու Ջավախքի սոցիալական խնդիրները, ըստ բանախոսի, միշտ չէ, որ Վրաստանի կողմից համապատասխան դրական վերաբերմունքի է արժանանում: «Վրաստանի իշխանություններն այնպես են անում, որ Ջավախքի հայությունը հեռանա: Այդ մոտեցման դեմ պետք է աշխատանք տանել: Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել, մնում է, որ Վրաստանի իշխանությունները հասկանան, որ Ջավախքը պետք է լինի հայ-վրացական հարաբերությունների ամենուժեղ օղակը»,- ասաց Կ. Մանոյանը: Այդուհանդերձ, «...շատ խնդիրներ Վրաստանի ներքին հարցերն են, Հայաստանը իրավականորեն ինչ-որ սահման ունի, թե ինչքան կարող է հարցեր բարձրացնել, թեև Եվրախորհրդի անդամ դառնալու ժամանակ Վրաստանը բավականին շատ պարտավորություններ է ստանձնել մանավանդ ազգային փոքրամասնությունների հետ կապված, ներառյալ ազգությամաբ հայ քաղաքացիների իրավունքների առումով, որոնք առայսօր չի իրականացրել»,- հավելեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը: Ըստ նրա` «Ազգային փոքրամասնությունների և տարածաշրջանային լեզուների մասին եվրոպական խարտիան», որ Վրաստանը պետք է ստորագրած լիներ մոտ տասը տարի առաջ, մինչև հիմա չի ստորագրել: Մինչդեռ, Կիրո Մանոյանի խոսքերով, Վրաստանը ոչ միայն պետք է ստորագրի, այլև քայլեր ձեռնարկի ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանելու համար: Կիրո Մանոյանը տեղակացրեց նաև, որ Հայ դատի գրասենյակի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի Խորհրդի սոցիալիստների խմբակցության հետ, որտեղ այլ առանցքային հարցերի թվում քննարկվել է նաև ջավախահայերի խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter