Տանտիրուհին դիմադրել է
Փետրվարի 23-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Դեմիրճյան փողոցի 40 շենքի բնակչուհիներից մեկի նկատմամբ կատարվել է ավազակային հարձակում:
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ին, երկու անհայտ անձ նշված շենքի մուտքի մոտ, ատրճանակով զինված, փորձել են մտնել 40-ամյա Ալինա Ռ.-ի բնակարան, սակայն, հանդիպելով վերջինիս դիմադրությանը, դիմել են փախուստի: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել