ԴԱՀԿ աշխատակիցը չարաշահել է պաշտոնական դիրքը
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բացահայտել է, որ համակարգի Գեղարքունիքի մարզային բաժնի պետ Սևակ Բաղդասարյանը, չարաշահելով պաշտոնական դիրքը, կազմել է կեղծ փասթաթղթեր։ Այս մասին հայտնում է ծառայության մամլո գրասենյակը:
Մասնավորապես, Ս. Բաղդասարյանը կազմել է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին կեղծ արձանագրություն, կնքել անշարժ գույքի առուվաճառքի կեղծ պայմանագիր և առանց համապատասխան լիազորագրի` կատարել նոտարական վավերացում։ Այնուհետև պայմանագիրը հանձնվել է գնորդին, որն էլ ներկայացրել է այն Անշարժ գույքի կադաստրի տարածքային բաժին` համապատասխան գրանցում կատարելու նպատակով։
Ս. Բաղդասարյանի ծառայողական լիազորությունները դադարեցվել են, փաստի առիթով նշանակվել է ծառայողական քննություն, կատարվածին քրեաիրավական գնահատական տալու նպատակով միջնորդագիր է ուղարկվել գլխավոր դատախազություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել