HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թունավորում Լոռու մարզում

Փետրվարի 24-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 23.00-ի սահմաններում թունավորման ախտանշաններով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր են տեղափոխվել նույն քաղաքի Շինարարների փողոցի թիվ 27/1-6 տան բնակիչներ` 1980 թ. ծնված Աննա Շահնազարյանը, 1957 թ. ծնված Ֆենյա եւ 1991 թ. ծնված Անահիտ Հակոբյանները, իսկ նույն հասցեից «Նարեկ» մանկական հիվանդանոց են տեղափոխվել` 1999 թ. ծնված Լեւոն, 2001 թ. ծնված Գագիկ եւ 2003 թ. ծնված Ալլա Հակոբյանները:  «Բժիշկները մեծահասակ տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, երեխաներինը` միջին ծանրության: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում»,-տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter