ՀԱԿ-ը վերահաստատել է երկխոսության պատրաստակամությունը
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել են ԵՄ Հարավային կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիի, Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Կնոթհեի, ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի եւ ԵՄ երեւանյան գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Անդրեյ Դիդենկոյի հետ:
ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի հաղորդմամբ` քննարկվել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները:
«Կոնգրեսը վերահաստատել է իր պատրաստակամությունը սկսել երկխոսություն իշխանությունների հետ` բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման եւ փետրվարյան ու մարտյան դեպքերի հետ կապված ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող հետապնդումների դադարեցման պարագայում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել