HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչ օրս Գերմանիան Հայաստանին տրամադրել է շուրջ 235 մլն եվրո

Երևանում այսօր մեկնարկեցին հայ-գերմանական միջկառավարական երկօրյա խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության ներկայացուցիչ տիկին դոկտոր Մարիոն Ուրբանի ղեկավարությամբ: Հայ-գերմանական ֆինանսական համագործակցությունը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում` ֆինանսական եւ մասնավոր հատված, էներգետիկա, ջրամատակարարում և ջրահեռացում: Համեմատաբար փոքրածավալ դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում առողջապահության և բնապահպանության ոլորտներում: Երկօրյա խորհրդակցության շրջանակներում կքննարկվեն գործող և ապագա ծրագրերը: 2008թ. Կնքված «ԳԴՀ կառավարության և ՀՀ կառավարության միջև 2007-2008թթ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը. -«Բնակարանային ֆինանսավորման շուկա (Հիպոթեքային շուկա)» ծրագրի II փուլը - 6 մլն եվրո, -«Հիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադ (խառը ֆինանսավորում)» ծրագիրը -29 մլն եվրո, -«Գյումրի II բարձրավոլտ էլեկտրակայանի վերականգնում» ծրագիրը - մինչև 14.6 եվրո, -«Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցում» ծրագիրը -մինչև 20.4 մլն եվրո, -«Համայնքային ենթակառուցվածքների վերականգնում այլ շրջանակներում.Փուլ 2-րդ (ՀԵԾ II) -հարակից միջոցառումներ» ծրագիրը - 3 մլն եվրո դրամաշնորհ, -«Տուբերկուլյոզի դեմ պայքարի» ծրագրի II փուլը - 1 մլն եվրո դրամաշնորհ: ԳԴՀ կառավարության կողմից միջոցները տրամադրվել են արտոնյալ պայմաններով` 40 տարի մարման ժամկետով, 0.75 տոկոսով, 10 տարի մարման արտոնյալ ժամկետով: Ընդհանուր առմամբ հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում մինչ օրս Հայաստանին տրամադրվել է շուրջ 235 մլն եվրո (որից 195 մլն եվրո վարկ եւ 40 մլն եվրո դրամաշնորհ) գումար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter