HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2008թ-ին բոտուլիզմից մահացել է մեկ անձ

Սննդային թունավորումների դեպքերի թիվը 2008թ-ին 2007թ-ի համեմատությամբ նվազել է: 2008 թվականին արձանագրվել է մանրէաբանական ծագման թունավորման` բոտուլիզմի 19 դեպք 23 տուժածով, այդ թվում` 3-ը մինչև 14 տարեկան, մահվան ելք է գրանցվել 1 դեպքում: 2007 թվականին արձանագրվել է մանրէաբանական ծագման թունավորման` բոտուլիզմի 31 դեպք 40 տուժածով, այդ թվում` 4-ը մինչև 14 տարեկան, մահվան ելք գրանցվել է 2 դեպքում: Ինչպես երևում է բոտուլիզմի դեպքերի թիվը 2008թ. նվազել է 1.6 անգամ, տուժածների թիվը`1.5 անգամ, իսկ մահվան դեպքերը` 2 անգամ: Առողջապահության նախարարության  կյաքէջը տեղեկացնում է, որ  2009 թվականի հունվար-փետրվար ամիսներին արդեն արձանագրվել սննդային թունավորման` բոտուլիզմի 8 դեպք, 15 տուժածով, այդ թվում` 2-ը մինչև 14 տարեկան, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել: Թունավորումները առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, սմբուկի խավիարի պահածոների օգտագործման հետևանքով` Սյունիքի, Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում: Հիվանդության նշանները կարող են ի հայտ գալ մի քանի ժամվա ընթացքում (6-18 ժամ), սակայն երբեմն գաղտնի շրջանը կարող է տևել մինչև 10 օր վարակված սննդամթերքը ուտելուց հետո: Հիվանդության առաջին նշաններն են` սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ցավեր որովայնի շրջանում, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առաջ մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), կլման ակտի խանգարում, բերանի չորություն: Առաջին ախտանշանների ի հայտ գալուց անմիջապես անհրաժեշտ է դիմել շտապ օգնության: Միակ փրկությունը հակաբոտուլինային շիճուկն է: Ինչքան վաղ է հիվանդը դիմում բժշկի, այնքան մեծ է հավանականությունը բարդություններից զերծ մնալու: Ոչ ժամանակին ցուցաբերած բժշկական միջամտության բացակայության դեպքում, հիվանդը կարող է մահանալ շնչառական մկանների լուծանքի (պարալիչ) հետևանքով: Բոտուլիզմի թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. • Պահածոյացման համար նախատեսված մթերքները անհրաժեշտ է մանրամասն լվանալ մաքուր, հոսող ջրով մոտավորապես 15 րոպե: Հոսող ջրի բացակայության դեպքում մթերքը լվանալ` մի քանի անգամ փոխելով ջուրը, մինչև լրիվ մաքրվի հողի մասնիկներից: • Անհրաժեշտ է եռացնել կափարիչները (մոտ 5-10 րոպե) և եռացող ջրով պարզաջրել ապակե տարաները: • Պահածոները պետք է պահել միայն սառը պայմաններում (10-120C): • Արգելվում է գնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկաներից կամ անհատներից: • Ցանկալի է հետևել պահածոների պատրաստման հին ավանդական միջոցներին (թթուները պատրաստել էմալապատ, ոչ հերմետիկ փակ տարողություններում, օգտագործել պահածոյացման չորացման եղանակը): • Ուտելուց առաջ պետք է պահածոյացված սննդամթերքը ենթարկել ջերմային մշակման 20 րոպե, քանի որ թույնը ոչնչանում է բարձր (800-900) ջերմաստիճանի ազդեցության պայմաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter