HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանահայության օրինական իրավունքներն ու շահերը մոռացության են մատնված նաև այսօր»

«Փախստականները եւ միջազգային իրավունքը»  քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը  Սումգայիթի սպանդի 21-րդ տարելիցի կապակցությամբ 1988թ. ի վեր ամեն տարի փետրվարի վերջին ողջ հայությունը հիշում է ադրբեջանական Սումգայիթ քաղաքում խաղաղ հայ բնակիչների հանդեպ Ադրբեջանի իշխանությունների և քրեական տարրերի կողմից կազմակերպված և իրագործված արյունալի ոճիրը: Սումգայիթի դեպքերն ազդարարեցին Ադրբեջանում հակահայկական հալածանքների ու բռնությունների հերթական, սակայն ընդգրկումով աննախադեպ նոր ցեղասպան ալիքի սկիզբը: Այդ ալիքի զոհը դարձավ Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի և Բաքվի ու այլ բնակավայրերի հայությունը: Մեր ադրբեջանահայ հայրենակիցները դարձան մի կողմից ԽՍՀՄ և Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության, մյուս կողմից` Հայաստանի իշխանությունների և համաժողովրդական շարժման առաջնորդների անպատրաստության և անփորձության պատանդը, որի շահերն ու իրավունքները անտեսվեցին ու ոտնահարվեցին այն մղձավանջի օրերին: Փախստական դարձած ադրբեջանահայության օրինական իրավունքներն ու շահերը մոռացության են մատնված նաև այսօր և ցավոք, թերևս, առաջին հերթին ՀՀ և ԼՂՀ իշխանությունների կողմից, որոնք չեն ցանկանում ընդունել, որ անտեսելով հայ փախստականների հիմնախնդիրը հիմք են տալիս մտածելու, որ հետագայում կարող են անտեսել նաև միմյանց շահերը: Արդյունքում` ձեռքից կտան այսքան զոհերի և ջանքերի գնով ձեռք բերված մեր անկախ պետականությունը: Պարոնայք պետական այրեր, դուք պատասխանատու եք ադրբեջանահայության ճակատագրի համար, դուք պատասխանատու եք Գետաշենի և Շահումյանի ճակատագրի համար: Մենք Ձեզ հորդորում ենք որդեգրել մեր ժողովրդի բոլոր հատվածների շահերն ու իրավունքները պաշտպանող մոտեցումներ: Միայն այդ դեպքում կունենանք ընդհանուր հաղթանակ և կկարողանանք պաշտպանել մեր համազգային արժեքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter