HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արթուր Մկրտչյան-50

Փետրվարի 25-ին Քաշաթաղի երկրագիտական թանգարանում տեղի է ունեցել թանգարանային շարժական ցուցահանդեսի բացումը, որը նվիրված էր ԼՂՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հոբելյանին: Ինչպես հայտնել են ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունից, ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվել են Արթուր Մկրտչյանի անձնական իրեր եւ իրական փաստաթղթեր` ինչպես նրա կյանքի ուղու, այնպես էլ ԼՂՀ պետականության կայացման մասին (պատվոգրեր եւ դիպլոմներ, նրա հասարակական գործունեության վերաբերյալ փաստաթղթեր, ԳԽ նախագահի պաշտոնում նշանակելու որոշումը, այն գրիչը, որով ստորագրվել էր առաջին պետականաշինության մասին փաստաթղթերը` «ԼՂՀ անկախության հիմունքների մասին», «ԼՂՀ դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին» օրենքներ եւ այլն, նկարներ` ընտանեկան ալբոմից): Ցուցահանդեսը շրջկենտրոն Բերձորում կմնա մինչեւ մարտի 2-ը, այնուհետեւ այն կլինի նաեւ մյուս շրջանային թանգարաններում: Հիշեցնենք, որ ցուցահանդեսը մեկնարկել է Ստեփանակերտում` փետրվարի 16-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter