HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

«Եթե որեւէ կառավարություն կամ իշխանություն չի լուծում ժողովրդի հարցերը, ժողովուրդն է լուծում այդ իշխանության եւ կառավարության հարցերը»,-զգուշացնում է Վ.Դալաքյանը

Խորհրդարանում այսօր կառավարության անդամները պատասխանում էր պատգամավորների հարցերին: Հարցերի համար հերթագրվեցին 11 պատգամավոր, մեկ հարց էլ ներկայացվել էր գրավոր, որին կառավարությունը պատասխանել էր: Բացակայում էին Սփյուռքի, Արտաքին գործերի, Առողջապահության նախարարները: Վիկտոր Դալլաքյանին հետաքրքրում էր, թե  ինչ է անելու կառավարությունը գազի, ջրի, էլէներգիայի սակագների բարձրացման պարագայում սոցիալական հնարավոր ցնցումները մեղմելու համար, քանի որ, ըստ պատգամավորի, Հայաստանում բնակվում է մեկ միլիոն սոցիալապես խոցելի մարդ: Վ. Դալլաքյանն ասում է, որ վերոնշյալ թանկացումները կարող են հանգեցնել այլ թանկացումների, քանի որ  նախատեսվում է բարձրացնել որոշ ապրանքատեսակների մաքսատուրքը: Սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը  պատասխանելով նշեց, որ ճիշտ կլինի սպասել այնքան, մինչեւ սակագները կարգավորող հանձնաժողովը վերջնական որոշում կկայացնի. «Բայց ամեն դեպքում, այդ հնարավոր բարձրացումները նկատի ունենալով, դեռեւս անցած տարի կառավարությունը համապատասխան նախատեսումներ արել է: Դրանք արտացոլված են նաեւ 2009 թվականի պետական բյուջեում: Մասնավորապես այն բարձրացումները, որոնք տեղի են ունեցել 2009 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների, նպաստների, դրամական օգնությունների եւ վճարների գծով, նաեւ նկատի ենք ունեցել մասնավորապես գազի սակագների հետ կապված հնարավոր բարձրացումը: Գազի սակագնի հետ կապված գիտեինք դեռեւս անցած տարի, որ հնարավոր է այդ բարձրացումը լինի եւ այդ հանգամանքը հաշվի առել ենք»: Կատարված հաշվարկների համաձայն, ըստ նախարարի, սակագների բարձրացման արդյունքում, ընտանիքի համար գազի սակագների բարձրացումը 100-150 դրամի ավել ծախս է նախատեսում, ինչը.  « չեմ կարծում, որ մեծ գումար է այդ բարձրացումների ֆոնի վրա»,-ասում է նախարարը եւ հավելում, որ պիտի գնահատեն, եթե այլ բարձրացումներ եւս տեղի ունենան, թե դրա ընդհանուր ազդեցությունն ինչքան կլինի: Վիկտոր Դալլաքյանը գտնում է, որ  սոցիալական ցնցումների վտանգի մասին իր մտահոգությունը իրատեսական է եւ նաեւ  խորհուրդ տվել. «Տա Աստված, որ ես սխալվեմ, բայց կա աքսիոմատիկ ճշմարտություն` եթե որեւէ կառավարություն կամ իշխանություն չի լուծում ժողովրդի հարցերը, ժողովուրդն է լուծում այդ իշխանության եւ կառավարության հարցերը: Ես ընդամենը ձեզ զգուշացնում եմ»: Խորհրդարանի Հովիկ Աբրահամյանն էլ կես կատակ կես լուրջ ավելացրել է. «Զգոն եղեք, զգոն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter