HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Լ.Ալավերդյան. «...այդ որ մի առաջարկությունն է մերժել ընդդիմությունը»

ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը այսօր  խորհրդարանի եւ կառավարության հարցուպատասխանի  ժամանակ, չնայած ԱԳՆ-ի նախարարի բացակայությանը, հարց ուղղեց կառավարությանը: Լարիսա Ալավերդյանի հարցը ծագել էր Էդվարդ Նալբանդյանի եւ Չեխիայի արտգործնախարարի հանդիպման ընթացքում նախարարի տված պատասխանները լսելուց հետո: «Երկու հարցերի պատասխաններն էլ շատ տարօրինակ են եւ ես կխնդրեի, որ մեզ  տային պարզաբանություն»,-ասում է պատգամավորը: Բանն այն է, որ Է. Նալբանդյանը, հարցին պատասխանել է, թե կառավարությունը պատրաստ է երկխոսություն ծավալել ընդդիմության հետ, բայց վերջինս մերժում է այդ առաջարկը. «Իմ առաջին հարցը հենց դրան է վերաբերում, թե այդ որ մի առաջարկությունն է մերժել ընդդիմությունը: Մասնավորապես, երբ որ վարչապետը խոսում էր մոնիտորինգային այն խմբի մասին, որը կոռուպցիային է վերաբերում, ես պետք է ասեմ, որ մեր պատասխանը չի կարող համարվել սպառիչ, որովհետեւ այդ խումբը, որի անդամն եմ ես, ամենեւին արդյունավետ չլինելու պատճառով ես մտածել եմ, որ մասնակցությունը անիմաստ է: Այս ինչ նոր առաջարկություն  է  հնչել, որը մերժել է ոչ միայն պառլամենտական ընդդիմությունը»,-հարցնում է Լ. Ալավերդյանը: Երկրորդ հարցին էլ, թե , ինչ պետք է տեղի ունենա քաղբանտարկյալների հետ, Է. Նալբանդյանը պատասխանել է, որ Հայաստանը չունի քաղաքական բանտարկյալներ, մինչդեռ, ըստ Լ. Ալավարդյանի, Եվրոպական հանձնաժողովի  բանաձեւերը վկայում են Հայաստանում քաղբանտարկյալ լինելու մասին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ասաց, որպեսզի  հարցերը կառավարությանը ներկայացվի գրավոր. «Հարցը բավականին արդիական է, եւ եթե այսօր ինձ մերժում են պատասխանել, մեր կողմից դա ընկալվում է որպես պատասխանի բացակայություն»,- Լ. Ալավերդյանը շնորհակալություն հայտնեց եւ հեռացավ դահլիճից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter