Մարմարիկի մոտակայքում հատվել է 28 սոճենի
2011թ. օգոստոսի 5-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Թեժ գծով» ստացվել էր ահազանգ այն մասին, որ Հրազդան-Հանքավան հատվածում, Մարմարիկ գյուղի մոտակայքում (ժողովրդական լեզվով ասած՝ Զանգելու բլուրի վրա) ծառեր են հատվել:
Ի պատասխան ահազանգի, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը տեղում կատարել է ուսումնասիրություն, որի արդյունքում հաստատվել է ծառահատման փաստը` թվով 28 սոճենի:
Կազմվել է համապատասխան արձանագրություն: Այնուհետև կատարվել է բնապահպանական իրավախախտումների հետևանքով բուսական աշխարհին պատճառած վնասի հաշվարկ, որը կազմել է 2,263 մլն. դրամ:
ՀՀ ԲՆ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Բնապահպանական պետական տեսչությունը գործի հետ առնչվող նյութերն ուղարկել է Կոտայքի մարզային ոստիկանություն` օրինախախտներին հայտնաբերելու և վնասը փոխհատուցելու նպատակով:
Լուս.` Սամվել Մարտիրոսյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել