HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Նախարարը խոստանում է, որ ուսանողները չեն տուժի

ԱԺ  պատգամավոր Կարեն Ավագյանը երեկվա կառավարության  հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է, թե ինչ է լինելու այն ուսանողների ճակատագիրը, եթե որոշ բուհեր զրկվեն արտոնագրից եւ փակվեն: Հիշեցնենք, որ  կրթության ու գիտության նախարարության համապատասխան հանձնաժողովն առաջիկայում քննարկելու է 13 մասնավոր բուհերին արտոնագրից զրկելու հարցը: Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը ասել է, որ նախարարությունը ուսումնասիրություններ է կատարել եւ որեւէ ուսանող չի տուժելու, քանի որ «գործընթացը կատարվում է հենց ուսանողների շահերից ելնելով, որ նրանք ստանան լիարժեք բուհական կրթություն»: Համաձայն 13 բուհերի տրամադրած ցուցակի`  այդտեղ սովորում է ընդամենը 1100 ուսանող, կեսը` հեռակա: Նախարարը վստահեցնում է, որ ուսանողներին  հնարավորություն է ընձեռվելու կամովին  ընտրել, թե որ բուհում են շարունակելու ուսումը, իսկ վարձավճարների տարբերությունն էլ չի վնասելու տեղափոխված ուսանողների գրպանը: Վերոնշյալ բուհերի նախորդ տարիների ուսանողների դիպլոմներն էլ օրինական են համարվելու, «եթե դրանք, իհարկե, պետական նմուշի դիպլոմներ են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter