HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոկել են ՀԱԿ-ի Ավանի գրասենյակի ցուցանակը

Հայ ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Մարտի 1-ին նշանակված համահանրապետական հանրահավաքի կանխատեսելի բազմամարդությունը վարչախմբին ոչ միայն խուճապի է մատնել, ինչպես Հայ ազգային Կոնգրեսի ամեն մի հանրահավաք, այլեւ բացահայտ հիսթերիայի: Այլ կերպ դժվար է բացատրել այն հրահանգը, որ տրվել է Երեւանի Ավան համայնքի ոստիկանությանը: Երեկ, իմանալով Ավանի ՀԱԿ կազմակերպության ակտիվիստների հետ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հանդիպման մասին, այստեղ են ներկայացել մի խումբ ոստիկաններ եւ մտացածին պատճառաբանությամբ փորձել խանգարել հանդիպումը: Երբ դա նրանց չի հաջողվել, հանդիպումից հետո ապօրինաբար ոստիկանության բաժին է տարվել Ավանի ՀԱԿ գրասենյակի ներկայացուցիչ Լեւոն Եղիազարյանը, որին, փաստաբանի ներկայանալուց հետո, ստիպված են եղել ազատ արձակել: Ավելի ուշ «անհայտ անձինք» պոկել են գրասենյակի ցուցանակը: Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է վարչախմբի կողմից ոստիկանությանը սեփական ապօրինությունների գործիք դարձնելու հերթական այս փաստը: Այսօրինակ գործողությունները, որոնք ուղղված են մարտի 1-ին հայտարարված հանրահավաքին մասնակցել ցանկացողների թիվը նվազեցնելուն, կարող են միայն խղճահարություն հարուցել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter