Վահագն Չախալյանի դատավարությունը կրկին չի կայացել
Այսօր Ախալցխայի շրջանային դատարանում նշանակված էր «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի դատավարությունը: Այն կրկին չի կայացել ու նորից նույն պապտառաբանությամբ. Վ. Չախալյանին Թբիլիսիից Ախալցխա չեն տեղափոխել վառելանյութ չլինելու պատճառով: Դատավարության օրը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Չախալյանների գործով ընդգրկվելու հայցով Վրաստանի արդարադատության նախարարություն է դիմել Ֆրանսիայից հայազգի փաստաբան Պատրիկ Արապյանը: Սակայն Գայանե Չախլյանին ուղղված արդարադատության գրավոր պատասխանը արդեն 10 օր է` չի հասնում հասցեատիրոջը: Իսկ բանավոր բացատրությունից ԱՆ-ն հրաժարվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել