HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն առանձնացրել է երկու խնդիր

Այսօր կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ վերահսկիչ պալատի նախագահի հետ քննարկել է պետական բյուջեի կատարման արդյունավետության խնդիրները եւ կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է դրանցից երկուսի վրա. «Առաջինը` դեռեւս կատարված չեն օրենքով սահմանված պահանջները, այն է` Վերահսկիչ պալատի կողմից ներկայացված եզրակացությունների գրավոր պատասխանները, բոլոր գերատեսչությունները պետք է ներկայացնեն Վերահսկիչ պալատ»,- ասել է Տիգրան Սարգսյանը` նշելով, որ այսօր այդ հանձնարարականը գրավոր կտրվի բոլոր գերատեսչություններին, որպեսզի օրենքի պահանջները հստակ կատարվեն։ Կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ` հանձնարարականի կատարման համար տրվել է մեկ շաբաթ ժամկետ։ Երկրորդ խնդիրը, որ վարչապետը ներկայացրել է կառավարության անդամների ուշադրությանը, վերաբերել է 2008 թ. վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությունների ընթացքում ի հայտ եկած պետական բյուջեի ծախսերի արդյունավետության ապահովմանը: «Ես խնդրել եմ վերահսկիչ պալատի նախագահին, որ մեզ օգնի իրականացնելու ռիսկերի վրա հիմնված ծախսերի արդյունավետության վերահսկողություն, եւ իրենց կողմից կատարված աշխատանքներն այս տեսակետից կարող են էապես օգնել մեզ` ճիշտ ծախսային քաղաքականություն իրականացնելու 2009 թ.: Մենք ունենք լուրջ ռեզերվներ, եւ մեր ծախսերը կարող են շատ ավելի արդյունավետ լինել։ Վերահսկիչ պալատի նախագահը մեզ կներկայացնի այն ոլորտները, որտեղ իրենց ստուգումների արդյունքներում այդ ռիսկերը չափազանց բարձր են եղել, եւ եթե այդ ոլորտներում ռիսկայնությունը պահպանվելու է բարձր մակարդակի վրա, մենք ուղղակի հրաժարվելու ենք այդ ծախսերից։ Նամանավանդ, եթե գերատեսչությունները վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքներից հետո, իրենց համար դասեր չեն քաղել։ Նշանակում է` նման ծախսեր ուղղակի պետք չէ անել, եւ մենք այդ տեսակետից կարող ենք ձեւավորել լուրջ խնայողություններ 2009թ. բյուջեի մասով», - նշել է վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter