HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կմեկնի Մոսկվա

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վաղը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։ Վարչապետը հանդիպումներ կունենա ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի, տրանսպորտի նախարար, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի, Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Իգնատեւի, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` հայկական պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, կառավարության եւ արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի պաշտոնատար այլ անձինք։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն միջկառավարական հանձնաժողովի 10-րդ` հոբելյանական նիստում անցած տարվա հոկտեմբերին կայացված որոշումների, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, երկկողմ առեւտրատնտեսական կապերն ավելի ամրապնդելու եւ փոխշահավետ ու հեռանկարային մի շարք ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու եւ այլ հարցեր: Տիգրան Սարգսյանը կայցելի նաեւ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter