HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դժգոհում են նաեւ Ալավերդու տաքսու վարորդները

larisa-taxi2Ալավերդի քաղաքի «Հայպետշին» թաղամասի գծանցի մոտ կամգնած այս ավտոմեքենաները ձգվում են մինչև քաղաքի շուկա: Նրանք 10-ից 20 տարիների կենսագրություն ունեն ու թեև որպես մարդատար փոխադրամիջոց (տաքսի) օրենքից դուրս են, այսուհանդերձ նրանց վարորդները առավոտից իրիկուն իրենց ընտանիքներին մի կտոր հացով ապահովելու համար ուղևորի են սպասում:  Վարորդներն այն կարծիքին են, որ  իրենց խնդիրների մասին գրելն ու խոսելն անիմաստ է, քանի որ, ըստ նրանց,  իշխանությունները մեկ է, գրածներին բանի տեղ չեն դնում, դրա հետևանքով էլ բան չի փոխվում:  «Մենք ուզում ենք, որ մեզ թույլատրեն աշխատենք, առանց գողություն անելու»,- բացատրեցին վարորդները: Մեր զրույցից պարզվեց, որ նրանց մի մասը դեղին գույնի համարանիշի, մի մասն էլ նոր ավտոմեքենա գնելու խնդիր ունի: «Իմ ավտոմեքենան էսա  20 տարեկան ա, մեքենան սարքին ա, բայց տարիքը մեծ ա: Մեզ չեն թույլատրում ստեղ կանգնել, բայց կանգնած ենք, որ մեր տան հացի փողը աշխատենք: Անհատ ձեռներեցի մեր թղթերը հավաքել են, պրոբլեմն էլ էն ա, որ հմի ապրելն ինձ հմա էլ, քո հմա էլ` պրոբլեմ ա: Մեր առաջարկությունն էն ա, որ ոնց որ Վրաստան են անում, թող ամեն ավտոմեքենայի էլ թույլատրեն քշեն, օրական հմիկ, թե 1000 դրամ ա, թե 500 դրամ ա, թող պահանջեն մեզանի, տալիս ենք, թողան աշխատենք»,- ասաց վարորդ Արտեմ Մելիքյանը: «Մեզ աշխատողից գող-ավազակի վեր ածին, ոնց որ առաջներում գող ավազակներին աշխատողի էին վերածում, հմի հակառակն ա»,- ասաց վարորդներից Ռազմիկը: Վարորդները միանշանակ գտնում են, որ իրենց պետք է տեղափոխեն հարկային դաշտ և թույլատրեն աշխատել, այլապես իրենց աշխատելու իրավունքը հենց իշխանության կողմից են ոտնահարված համարում: «Էս ժողովուրդն արդեն խաչագող են դառել, բա Սերժը չի տեսնում էս ինչ ա կատարվում, էն, որ թագավորը չարչու շորեր ա հագնում ու դուրս գալի, մի դուրս գա , հլա էս ժողովրդի վիճակը տենա»,- ասաց նրանցից մեկը, որը չցանկացավ ազգանունը հայտնել: «Այտա, դուրս ա գալի, բայց էն ա ռեստորաններումն ա ֆռռում, վսյո, իրանք էն ա լավ են ապրում, մենք ով ենք»,- եզրակացրեց մեկ ուրիշ վարորդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter