HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու տարվա ընթացքում կտրամադրվեն նոր բնակարաններ

Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունել Երեւան քաղաքի Սարի Թաղի 18-րդ փողոցի սողանքային գոտում գտնվող եւ սողանքի հետեւանքով վթարային դարձած տասը բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման մասին։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամլո գրասենյակը: Հաստատվել է վերաբնակեցման ենթակա անձանց ցուցակը, որոնց բնակարանային խնդիրները պետք է լուծվեն Երեւանի քաղաքապետարանին 2009-2011 թթ. պետական բյուջեներով նախատեսվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքերից բնակարանների հատկացմամբ` սողանքային գոտում գտնվող բնակելի տներն անհապաղ ազատելու եւ բնակարան ստացողների միջոցներով քանդելու պայմանով։ Սահմանվել է, որ բնակարանները հանձնվում են Երեւանի քաղաքապետի եւ բնակարան ստացող անձի միջեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի հիման վրա։ Ընդ որում` սեփականատերերին` սեփականության իրավունքով, նախկինում զբաղեցրած բնակելի տան (սենյակների թվով) չափին համապատասխան` անշարժ գույքի (այդ թվում` հողամասի) փոխանակման մասին պայմանագրի հիման վրա։ Պետական կամ այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինություններում բնակվող անձանց ընտանիքներին (անձերի թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) չափից մեկ սենյակ (1-սենյականոց բնակարանի դեպքում` 1-սենյականոց բնակարան) պակաս` վարձակալության պայմանագրի հիման վրա։ Որոշման համաձայն` նորակառույց շենքերի կառուցվածքում 4 սենյականոց բնակարանների բացակայության դեպքում, 4-սենյականոց բնակարան ստանալուն հավակնող ընտանիքներին հատկացվում են 1 եւ 2-սենյականոց բնակարաններ։ Հանձնարարվել է Երեւանի քաղաքապետին նշված անձանց հետ կնքվող պայմանագրերում սահմանել կողմերի պարտավորությունները, իրավունքները, բնակարանների հատկացման եւ բնակարան ստացողների միջոցներով վթարային բնակելի տների քանդման ժամկետները, իսկ վարձակալության պայմանագրերում նախատեսել նաեւ դրույթ վարձավճարի չափի վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter