Կկազմվի թաղման ենթակա ռադիոակտիվ նյութերի տեղագրական քարտեզը
Կառավարությունն այսօր փոփոխություններ է կատարել «Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման եւ ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման կարգերը հաստատելու մասին» որոշման մեջ։
Կառավարության մամլո ծառայության տեղեկացմամբ` որոշման նոր խմբագրմամբ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչեւ 2010 թ. դեկտեմբերի 15-ը, կառավարության հաստատմանը ներկայացնել թաղման ենթակա ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի եւ թափոնների` ՀՀ տարածքում ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզը` համապատասխան կոորդինատային ցանցով եւ ըստ թափոնի տեսակի` հաշվի առնելով միջազգային պայմանագրերով ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարումը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել