HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Հույս կա, որ Սյունիքի կոմբինատները կաշխատեն

Փետրվարի 25-ին Կապանի «Խուստուփ» հեռուստաընկերության «Կապանլուր» լրատվական ծրագրի եթերում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հույս է հայտնել, որ Կապանի լեռնահարստացման ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները կաշխատեն:

«Եթե ոչ նախկին ծավալներով, ապա կիսով չափ: Ես տեղեկություն ունեմ, որ սեփականատերերը նախկինում ստացած շահույթներից ներդրումներ են անելու: Արդեն փորձը կա, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աշխատելու է նույն հզորությամբ, կրճատումներ չի անելու: Այդ իսկ պարագայում համոզված եմ, որ մարզի մյուս 2 կոմբինատներն էլ չեն դադարեցնի իրենց գործունեությունը»,- ասել է մարզպետը: Վերջինս փաստել է, որ խնդիրը ՀՀ նախագահի ու վարչապետի ուշադրության կենտրոնում է: Միաժամանակ ֆինանսական աջակցություն կտրվի մարզի այն ձեռներեցներին, ում ներկայացրած բիզնես-ծրագրերով նոր աշխատատեղեր կբացվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter