Պայթյուն գյուղապետարանում
Փետրվարի 25-ին ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել Հաղարծին գյուղի գյուղապետը եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 02.00-ից 04.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք պայթեցնելու նպատակով պայթուցիկ սարք են նետել Հաղարծին գյուղի գյուղապետարանի վարչական շենքի 1-ին հարկի աշխատասենյակ, ինչի հետեւանքով ոչնչացվել է աշխատասենյակի գույքը: Գյուղապետարանին պատճառվել է 200.000 դրամի նյութական վնաս: ոստիկանության մամլո ծառայության փոխանցմաբ` կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել