Գողացել է մահացածի հեռախոսը
Անյալ տարվա դեկտեմբերի 28-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Դավիթ Մեհրաբյանի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երեւան ճանապարհին բախվել էր Ավետիք Ղ.-ի «Ֆոլկսվագեն-Տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով Դ. Մեհրաբյանը եւ նրա ուղեւորներ, Հարություն Մանուկյանը եւ Հարություն Ուստյանը մահացել էին, իսկ Ավետիք Ղ.-ն եւ նրա ուղեւորներից` Արմեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
«Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ պատահարից հետո դեպքի վայր եկած քաղաքացիներից մեկը` 30-ամյա Մուրադ Թ.-ն, գողացել է պատահարի հետեւանքով մահացած Հ. Մանուկյանին պատկանող «Նոկիա-8800» բջջային հեռախոսը: Գողոնն առգրավված է, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել