Ադրբեջանական կողմը ձախողել է ԵԱՀԿ դիտարկումը
Փետրվարի 26-ին ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պլանավորել էր հերթական դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ֆիզուլիի շրջանի Հորադիզ բնակավայրի մերձակայքում:
Սակայն դիտարկման հենց սկզբում ադրբեջանական կողմից կրակոց հնչեց ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնող ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսի, գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեի (Չեխիա) եւ նրանց ուղեկցող ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղղությամբ:
Այնուհետեւ ադրբեջանական կողմը ինքնաձիգից կրակահերթ է արձակել, որն անցել են դիտարկման խմբից դեպի ձախ, ինչից հետո եւս մեկ կրակոց է արձակվել առաքելության ուղղությամբ:
Ադրբեջանական կողմից դիտարկման խումբը ղեկավարող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հրահանգեց դադարեցնել դիտարկումը:
Բացի այդ ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը դուրս չի բերել իր առաջային գծի` ավելի վաղ համաձայնեցված կետը: Այս մասին տեղեկացրել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել