HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծղուկ համայնքում բրուցելոզի 15 դեպք է հայտնաբերվել

Հայաստանի Հանրապետությունում այս տարվա փետրվարին կենդանիների շրջանում բրուցելոզ հիվանդության բռնկմամբ պայմանավորված, հիվանդության դեպքեր են արձանագրվել նաև բնակչության շրջանում, մասնավորապես Սյունիքի և Շիրակի մարզերում: Առողջապահության կայքէջը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում 15 դեպք է հայտնաբերվել: Շիրակի մարզի Հարթաշեն համայնքում կենդանիների շրջանում բրուցելոզի համաճարակից ելնելով 96 անձ արյան շճաբանական հետազոտության է ենթարկվել: Ներկա դրությամբ բրուցելոզով հիվանդ նշված համայնքում չկա: Հիվանդության եզակի դեպքեր են արձանագրվել Վայոց Ձորի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter