HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» հիմնադրամը հրապարակել նվիրատուների ցուցակը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածել է հաղորդագրություն, ըստ որի հրապարակվել է 2008 թվականի Հայաստանի եւ Արցախի նվիրատուների անվանացուցակը: Ցուցակն ամբողջությամբ տպագրվել է Հայաստանի Հանրապետություն թերթի փետրվարի 26-28-ի համարներում, ինչպես նաեւ տեղադրվել Հիմնադրամի պաշտոնական կայքում www.himnadram.org: 2008-ի արդյունքներով հայաստանաբնակ նվիրատուների շուրջ 5 անգամ աճ է գրանցվել: Նման զարգացումը հնարավոր է դարձել շնորհիվ դրամահավաքի նոր, հեշտացված կարգի, ըստ որի բոլոր ցանկացողները 2008-ի վերջին եռամսյակում կարող էին ցանկացած չափի կանխիկ նվիրատվություն կատարել Հայփոստի բաժանմունքներում: Անվանացուցակների հրապարակման առիթով Հայաստան համահայկական հիմնադրամը շնորհակալություն է հայտնում 2008 թվականի Ազգային նվիրատվության դրամահավաքի բոլոր մասնակիցներին եւ վստահեցնում, որ նվիրաբերված գումարներն ամբողջությամբ ծառայում են եւ կծառայեն հայրենիքի շենացման գործին: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter