HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«GEOPROMINING»-ն անկախ գնահատականի պատճառով փորձագետին հեռացնում է աշխատանքային խմբից

Հրապարակում ենք Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների Դաշինքի համակարգող խմբի անդամ Սիլվա Ադամյանի՝ «Փորձագիտական աֆերա» վերնագրով նամակը, որը տարածվել է Դաշինքի (37 էկոլոգիական հասարակական կազմակերպություններ) եւ Burg.Forum ցանցերի միջոցով: Հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքը, որ խոսվում է «Geopromining Gold» ընկերության՝ Սեւանի ավազանի տարածքում ոսկու արդյունահանման գործարանի կառուցման նախագծի փորձագիտական գնահատականի փաստացի պատվերի մասին, որն ընկերությունն իրականացնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կառույցների միջոցով: «Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք ՀՀ ԳԱԱ-ի Կենդանաբանության եւ Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն ակտիվ մասնակցություն ունի  «Geopromining Gold» ընկերության փորձաքննության անցկացման հետ: Փորձաքննության մեջ մասնակցել են նաեւ թռչնաբանները: Փորձագետների սկզբնական ցուցակում ներկայացվել է կ.գ.դ. Մարտին Ադամյանի թեկնածությունը: Պարոն Ադամյանը ներկայացրել է իր բացասական փորձաքննությունը, որից հետո նրան տեղյակ են պահել, որ ինքն այլեւս չի մասնակցում այդ փորձաքննական խմբի աշխատանքներին: Փորձում եմ կռահել եւ հասկանալ,  որ «Geopromining Gold» ընկերության գործադիր տնօրեններից մեկը` մասնավորապես պարոն Միխաիլ Կուկուլյանը, քաջ ծանոթ էր իմ եւ Դաշինքի տեսակետին այս հարցով, եւ նաեւ գիտեր, որ Մարտին Ադամյանն իմ հայրն է եւ ակտիվ մասնակցություն է ունեցել Թեղուտի հանքավայրի հետ կապված անկախ փորձագետների խմբի աշխատանքներին: Հետեւությունները կարող եք ինքներդ անել: Սիլվա Ադամյան՝ Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների Դաշինքի համակարգող խմբի անդամ»: ԷկոԼուր. «Ներկայացնում ենք նաեւ Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների Դաշինքի պատասխանը, որն ընդունվել է 2008թ. սեպտեմբերի 9-ին  «Geopromining Gold» ընկերության հետ հանդիպման արդյունքում»: «Հայտնում ենք Ձեզ, որ Հասարակական բնապահպանական դաշինքը  05.09.2008թ. քննարկել է 28.08.2008թ. Սոտքում կայացած հանդիպումը եւ կայացրել է հետեւյալ որոշումը. Դաշինքը պատրաստ է շարունակել համագործակցությունը  ընկերության հետ •  Դաշինքը դեմ չէ, որ ընկերությունը սկսի  Արարատի ոսկու գործարանի եւ պոչամբարի համար նախատեսված բնապահպանական հետազոտությունները • Դաշինքը ողջունում է ընկերության նախաձեռնությունը՝ Արարատի պոչամբարում իրականացնել բնապահպանական միջոցառումներ • Սոտքի հանքավայրի շահագործման, հարստացուցիչ  ֆաբրիկայի կառուցման, հանքաքարի տեղափոխման եւ այլ հարցերի վերաբերյալ Դաշինքն ունի հստակ  դիրքորոշում՝ ընկերության գործունեությունը պետք է համապատասխանի «Սեւանա լճի մասին» օրենքին, եւ Սեւանա լճի ավազանում պետք է բացառել հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցումը»: «ԷկոԼուր»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter