Գեոպրոմայնինգը» նախատեսում է նոր ներդրումներ
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերության ղեկավարությանը:
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սիման Պովարենկինը ներկայացրել է մեր երկրում ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ոսկու եւ մոլիբդենի արդյունահանման ոլորտում առկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները: Ընդգծելով առկա միջազգային ֆինանսատնտեսական-ճգնաժամի պայմաններում հանքային արդյունաբերության ոլորտում աշխատատեղերի պահպանման կարեւորությունը` Սերժ Սարգսյանը շեշտել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում հետագա կրճատումներից ձեռնպահ մնալու, իսկ ոսկու արդյունահանման ոլորտում աշխատատեղերի ավելացման իր հստակ ակնկալիքը:
Կողմերը քննարկել են նաեւ «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից Հայաստանում նախատեսվող նոր ներդրումային նախաձեռնությունների հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացրել է Նախագահի մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել